Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռազմական անակնկալներ են լինելու». պաշտպանության նախարար

12:35, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Ռազմական անակնկալներ են լինելու». պաշտպանության նախարար

Ռուսական ինքնաթիռների Հայաստան տեղափոխումը, ըստ պայմանագրային պարտավորությունների, նախատեսվում է այս տարվա վերջ և հաջորդ տարվա սկիզբն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը չցանկացավ փակագծեր բացել, թե առաջիկայում ինչ նոր սպառազինություններ է նախատեսվում ձեռք բերել, սակայն նշեց. «Ռազմական անակնկալներ են լինելու»:

Անդրադառնալով ռազմական կրթություն ստացող երիտասարդներին՝ ասաց՝ շատ կցանկանար, որ ոլորտում շրջանավարտներն ավելի շատ լինեին. «Հետաքրքրությունը դեպի զինվորական գործը որոշակի նվազել է: Հիմա փոփոխություն է իրականացվում այդ ոլորտում»,- ասաց Տոնյանը՝ օրինակ բերելով «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի շրջանակներում պետությունը կունենա կիրթ, ինտելեկտուալ, բարձր կարողությունների տեր և ֆիզիկապես պատրաստ երիտասարդներ: Նախարարը հույս հայտնեց, որ վերոնշյալ ծրագրով պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդների տասը տոկոսը կմնա զինվորական շարքերում:

8654 | 0
Facebook