Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պաշտպանության նախարարը՝ զինծառայողի մահվան մասին

12:05, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Պաշտպանության նախարարը՝ զինծառայողի մահվան մասին

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ հուլիսի 20-ին ճակատի շրջանում հրազենային վնասվածք ստացած զինծառայողի մահվան դեպքին.

«Ցանկացած զինծառայողի, ցանկացած գործընկերոջ մահը անվերականգնելի է և բարոյապես բոլորիս վրա ազդում է: Ես կարող եմ այս պահին ասել, որ զինվորների շրջանում մահացությունների թվի որոշակի նվազում ունենք, բայց նաև ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զինծառայողի վիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են»,- նշեց նախարարը՝ չցանկանալով մանրամասներ հաղորդել (իրականացվում է նախաքննություն):

Նախարարը նաև նշեց, որ սահմանի որոշ մասերում կա վերահսկելի լարվածություն, բայց անհանգստանալու խնդիր չկա:

7084 | 0
Facebook