Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն

11:50, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Մահացել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն

72 տարեկան հասակում մահացել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հայտնում է Reuters-ը: «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարությունը խոր վշտով տեղեկացնում է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի վախճանի մասին»,- տեղեկանում ենք գործակալության մամուլի հաղորդագրությունից: Ամանոն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2009-ի դեկտեմբերի 1-ից:

10009 | 0
Facebook