Խնդրում ենք սպասել...

Համացանց

«70% ռեյտինգ ունեցող տղեն մի քանի ամսվա ընթացքում իջավ 50%-ից էլ ցածր». Արման Աբովյան

11:45, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«70% ռեյտինգ ունեցող տղեն մի քանի ամսվա ընթացքում իջավ 50%-ից էլ ցածր». Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայում հաշվեցին ձայների համարյա հիսուն տոկոսը։
     Իշխանությանը չի հաջողվում ստանալ քվեների 50+ «փաթեթը» և դա նշանակում է, որ շուտով ականատես կլինենք կոալիցիոն կառավարության ձևավորմանը։
     Կարծում եմ, որ Զելենսկին կկազմի կոալիցիա Տիմոշենկոյի և Վակարչուկի հետ։
     Շատ, շատ, շատ հետաքրքիր զարգացումներ են։
     Ձայները բաշխվել են այսպես՝
     Զելենսկի-42-44 տոկոս
     Մեդվեդչուկ (ռուսամետ) -12-13 տոկոս
     Պորոշենկո-8-9 տոկոս
     Տիմոշենկո-8 տոկոս
     Վակարչուկ - 6-7 տոկոս
     Հինգ տոկոսանոց անցողիկ շեմը անցել են առայժմ այսքանը։
     ՀԳ
     Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Զելենսկին ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում` հավաքելով ձայների 70 տոկոսից ավելի։

9372 | 2
Facebook