Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակոբ Կարապետյանը՝ տրանսպորտի սակագնի փոփոխության լուրերի մասին

11:35, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Հակոբ Կարապետյանը՝ տրանսպորտի սակագնի փոփոխության լուրերի մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:

Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։

Երևանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»:

5633 | 0
Facebook