Հնդկաստանի Ասամ և Բիհար նախահանգներում ավելի քան 166 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների հետևանքով:
Ինչպես հայտնում է NDTV հեռուստաընկերությունը՝ այս շրջանում տարերային աղետից տուժել է մոտ 10 միլիոն մարդ:
Այսօրվա տվյալներով՝ 102 զոհ է արձանագրվել Բիհարում, իսկ 64-ը՝ Ասամում: Տասնյակ քաղաքացիներ համարվում են անհետ կորած:
Ներկայիս դրությամբ ջրի մակարդակն սկսել է իջնել, սակայն դա կարող է տևել մի քանի շաբաթ:
Այժմ դեռ վտանգավոր տարածքում են շարունակում մնալ 7,2 միլիոն մարդ Բիհարում, 3,8 միլիոն՝ Ասամում:
Տեղատարափ անձրևներին զուգահեռ կայծակների հետևանքով Ութար-Պրադեշ նահանգում զոհվել է ավելի քան 32 մարդ, ևս 13-ը ստացել են տարբեր աստիճանի մարմական վնասվածքներ: