Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունների նախնական արդյունքները

09:55, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունների նախնական արդյունքները

Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել է Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները. առաջատարը Վ. Զելենսկիի ղեկավարած «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է: Խորհրդարան կանցնի 5 ուժ՝ «Ժողովրդի ծառա՝ 42,15%, Յուրի Բոյկոյի՝ «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցություն՝ 12,7%, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական հանդուրժողականություն»՝ 8,7%, Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»՝ 8,2% և երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը՝ 6,41%:

Մյուս ուժերը չեն հաղթահարել 5%-ի շեմը:

Կուսակցական ցուցակներով խորհրդարան անցած քաղաքական ուժերը կստանան 225 մանդատ, ևս 199 պատգամավոր ընտրվում է միամանդատ օկրուգներում:

Ստորև՝ Ուկրաինայի ԿԸՀ պաշտոնական կայքն է, որտեղ առցանց կարող եք տեսնել տվյալները։

10384 | 0
Facebook