Կրասնոդարում տեղատարափ անձրևների հետևանքով 29 փողոց և բնակելի հատվածներ անցել են ջրի տակ: Գրում է «Известия»-ն:
Անձրևները տարածաշրջանում սկսվել են կիրակի առավոտից: Ջրի տակ են անցել առևտրի կենտրոնների ավտոկայանատեղիները, շուկան, դժվարացել է տրամվայների աշխատանքը:
Իրավիճակը վերահսկվում է ՌԴ ԱԻՆ-ի կողմից: Տարածաշրջանում այժմ արտակարգ նախազգուշացում է հայտարարված: