Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են». Արմեն Եղիազարյան

09:15, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են». Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար...»:

7868 | 0
Facebook