Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը հերքվել է

00:55, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը հերքվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրասիական խնդիրների մոնիթորինգի տնօրեն Ասլան Ռուբաևը հայտարարել էր, թե տեղեկություն ունի, որ Թուրքմենստանի նախագահը մահացել է: Այնուհետև սակայն, նա հերքե է իր տարածած լուրը:

Քաղաքագետը նշել է, որ Բերդիմուհամեդովի մահվան լուրն իրեն հայտնել են Աշխաբադի գործարար շրջանի աղբյուրները, որոնք էլ այնուհետև հերքել են:

«Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից և մտերիմներից, ինչպես նաև Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից», - գրել է Ռուբաևին իր ֆեյսբուքյան էջում:

Վարկած կա, որ Թուրքմենստանի նախագահի՝ տեսադաշտից անհետանալը կապ ունի իր մոր առողջական խնդիրների հետ:

3811 | 0
Facebook