Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ ռեսուրսներն այս պահին չկան». Բաբկեն Թունյան

04:05, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Այդ ռեսուրսներն այս պահին չկան». Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք չենք ասում, որ թոշակը 40 հազար դրամից 44 հազար դառնալուց հետո թոշակառուները սկսելու են լավ ապրել, բայց պետք է հասկանալ՝ այս պահին մենք ունե՞նք այն ռեսուրսը, որ թոշակները միանգամից բարձրացվեն, ասենք, մինչև 80 հազար դրամ։
     Բնականաբար, այդ ռեսուրսներն այս պահին չկան, և դա անելու համար կա՛մ պետք է պետական պարտքն ավելացնել, կա՛մ հարկերն ավելացնել։ Մասնագիտական դաշտում մեր ընդդիմադիր գործընկերները բավականին օբյեկտիվ են ու սահմանափակումներն ավելի լավ գիտեն։ Սակայն հրապարակային ելույթներում հեշտ է ասել որոշ բաներ, չնայած իրենք էլ լավ գիտեն դրանց հետ կապված օբյեկտիվ պատճառները»։

4253 | 0
Facebook