Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կրկին մեդալ ունենք». Արայիկ Հարությունյան

00:00, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
«Կրկին մեդալ ունենք». Արայիկ Հարությունյան

Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը՝ գովասանագրի: Նախորդ տարի մեր թիմին չէր հաջողվել մեդալ նվաճել Իրանում կայացած օլիմպիադայում: Ուրախալի է նաև, որ մեդալ նվաճած Արմեն Պետրոսյանը ներկայացնում է մարզային դպրոց:

Թիմի ղեկավար՝ Ղուկասյան Գայանե /ԵՊՀ/»:

Երեկ էլ նախարարը հայտնել էր. «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»:

3951 | 0
Facebook