Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնվել է տեղեկատվություն Թուրքմենստանի նախագահի մահվան մասին

18:35, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
Հայտնվել է տեղեկատվություն Թուրքմենստանի նախագահի մահվան մասին

Լրատվական դաշտում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ մահացել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այս մասին հայտնել է Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ասլան Ռուբաևը:

Վերջինը վստահեցնում է, որ երկրի ղեկավարի մահվան մասին լուրը հաստատել են Աշխաբադում աշխատող բիզնեսմենները: Վերջիններս պնդել են, թե հատուկջոկատային իրենց ընկերները պատմել են, որ նախագահը մահացել է այն ժամանակ, երբ մեկնած է եղել արձակուրդի: Իսկ արձակուրդի նա գնացել է հուլիսի 15-ին:

Նշվում է, որ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահացել է հուլիսի 20-ին երիկամային սուր անբավարարությունից:

Նա ղեկավարել է երկիրը 2006-ից սկսած:

10093 | 0
Facebook