Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան

13:10, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների միության՝ TÜBİDER-ի նախագծերի ղեկավար Նիզայի Սարալն անդրադարձել է երկրից «ուղեղների արտահոսքի» հիմնախնդրին։

Նա նշել է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայի համար հետզհետե ավելի լուրջ խնդրի է վերածվում։ Բացի երիտասարդ կադրերից՝ երկիրը լքում են նաև տարեց և փորձառու մասնագետները։ Սարալը մտահոգություն է հայտնել հատկապես այն առթիվ, որ տեխնոլոգիաների դարաշրջանում Թուրքիան կորցնում է ոլորտի իր լավագույն մասնագետներին։ Վերջիններս արտագաղթում են հիմնականում ԱՄՆ և եվրոպական երկրներ, ամենից հաճախ՝ Գերմանիա և Նիդերլանդներ։ Ամեն տարի երկիրը լքում է ՏՏ ոլորտի շուրջ 10․000 մասնագետ։

Սարալի խոսքով՝ Թուրքիայից ուղեղների արտահոսքի հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է, գրում է Ermenihaber-ը:

3313 | 0
Facebook