Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան գնալով խրվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեջ». Կարեն Հովհաննիսյան

22:45, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
«Թուրքիան գնալով խրվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեջ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան գնալով խրվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մեջ: Չնայած Թուրքիայի կառավարության այն ջանքերին, որով փորձում են համոզել, որ Թուրքիայի քաղաքացին ունի բարվոք սոցիալ-տնտեսական վիճակ, և սիրիացի փախստականներն են խնդիրը, սակայն պետական վիճ. տվյալները բոլորովին այլ բան են հուշում:
     Այսպես, 2019թ.-ի հունվար-մայիս ժամանկահատվածում ավելացել է 57.6 տոկոսով՝ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ 2018թ.-ի նույն ժամանկահատվածի համեմատ՝ 2017թ.-ի նկատմամբ 52 տոկոսով է ավելացել: 2016-17թթ.-ին նպաստ ստանալու դիմումների քանական ընդամենը ավելացալ էր 1.6 տոկոսով: Կարծում եմ, որ ակնհայտ է տարբերությունը:
     Ուսումնասիրությունները դեռ շարունակում եմ, և մոտ շրջանում կներկայացնեմ ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակն ըստ նահանգների, գնաճն՝ ըստ ապրանքատեսակների»:

4239 | 0
Facebook