Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհ՝ Հրազդանի կիրճում

21:15, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
Հրդեհ՝ Հրազդանի կիրճում

Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 18:01-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Տեսանյութը՝ Վահագ Ռաշի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը՝ ԱԻՆ-ի
4793 | 0
Facebook