Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխատունակ նպաստառուները պետք է պայմանով նպաստ ստանան». Գեմաֆին Գասպարյան

23:35, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
«Աշխատունակ նպաստառուները պետք է պայմանով նպաստ ստանան». Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նպաստների համակարգը տարիներ շարունակ ապախթանել է աշխատանքը. հողդ մշակում ես` կտրում ենք, կով ես պահում` կտրում ենք և այլն:
     Տարիներ շարունակ մարդկանց սովորեցրել են նայել հարուստի, բարեգործի ձեռքին, կռանալ, հայցել կամ ընտրություններից առաջ բաժանել են սոց. աջակցություն, կարող եք ուսումնասիրել տեղական սոցիալական աջակցության մարմինների գործունեությունը:
     Քաղաքական նպատակները` ունենալ կախված ընտրազանգված, անկամ ու կախված, սոց աջակցության այնպիսի համակարգ` ուր մարդ մտնում է և խրվում, ձևավորվել է ոչ փոքր սոցիալական շերտ, որը վերարտադրում է աղքատությունը:
     Նպաստների համակարգը պետք է հակառակին ծառայի` դժվարին իրավիճակում գտնվող քաղաքացուն ուժեղացնի և դուրս հանի համակարգից, իհարկե, երեխաների և տարեցների հարցում այլ մոտեցում է, բայց աշխատունակ նպաստառուները պետք է պայմանով նպաստ ստանան. վերապատրաստվում ես` ստանում ես նպաստ, անցնում ես աշխատանքի` ստանում ես նպաստ, մինչև ոտքի կանգնես, եթե համաձայն չես` չես ստանում:
     Սա ընդհանուր սկզբունքերի մասին է, մանրամասները մոտ ժամանակներս կդառնան հանրային քննարկումների թեմա:
     ՀՀ քաղաքացու արժանապատվությունը պետք է վերականգնվի, մեջքը ուղղվի»:

5722 | 0
Facebook