«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ»-ը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնում Ստեփանավանի քաղաքապետարանին. «Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության»:
Մայրաքաղաքում աղբահանության խնդիրը շարունակվում է չլուծված մնալ:
Ստորև՝ «Սանիտեկ (Sanitek s.a.r.l.)» ՍՊԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբում վերջին օրերին տարածված լուսանկարներից մի քանիսն են: