Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման կարգը

11:25, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման կարգը

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով:

Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում.

* աշխատողներին հովանալու և հանգստանալու հնարավորություն տրամադրել,
     * ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն,
     * բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն,
     * բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի, հատկապես առավել ծանր և լարված, կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:
     Առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին և աշխատողներին կիրառել վերը նշված խորհուրդները:

| | |
8140 | 0
Facebook
COMMENT.am