Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոռացյալ բնակարանը գտնվեց․ Արգիշտի Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը

19:15, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
Մոռացյալ բնակարանը գտնվեց․ Արգիշտի Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը

Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում լրացում կանի։

Հուլիսի 5-ին Fip.am-ը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ պարզելով, որ Քյարամյանը չի հայտարարագրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը, որը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է իր անունով։

Ինչպես հայտնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Արգիշտի Քյարամյանը Երևանի Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995թ. 5/4 որոշման հիման վրա՝ սեփականաշնորհման արդյունքում, երբ անչափահաս է եղել։ Ուստի հուլիսի 15-ին որոշում է կայացվել գործի վարույթի կարճել։

Արգիշտի Քյարամյանին առաջարկվել է որոշումը ստանալուց հինգ օրվա ընթացքում ուղղել իր պաշտոնական պարտականությունները դադարեցնելու (26.02.2019 թ.) և պարտականություններ ստանձնելու օրվա (10.04.2019) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներկայացված ոչ ամբողջական տվյալները։

Փաստորեն, Արգիշտի Քյարամյանը տեղյակ չէ եղել իրեն պատկանող բնակարանի գոյության մասին։

4338 | 1
Facebook