Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկու շատ կարևոր խնդիր կա Գյումրիում, որոնց մասին բոլորը լռում են». Վ. Թումասյան

20:05, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
«Երկու շատ կարևոր խնդիր կա Գյումրիում, որոնց մասին բոլորը լռում են». Վ. Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու շատ կարևոր խնդիր կա Գյումրիում, որոնց մասին բոլորը լռում են:
     1. Առաջիկա ուսումնական տարվան ընդառաջ հարյուրավոր դպրոցահասակ երեխաների անհրաժեշտ է ապահովել պայուսակներով, գրենական պիտույքներով և հագուստով, որպեսզի դպրոց կարողանան հաճախեն:
     2. Ձմռան 5-6 ամիսներին, հիմնականում դոմիկներում և կիսաքանդ շենք-շինություններում պատսպարված մոտ 3000 ընտանիքների ձմռան վառելիքով ապահովել: Նրանց կացարաններում գազ չկա, հոսանքով էլ տաքացնել այդ կացարանները պարզապես անհնարին է»:

| | |
2387 | 0
Facebook
COMMENT.am