Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 28-ին: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, հեթանոսական ծեսին համահունչ, միջոցառում է նախատեսվում:
«Արորդիների Ուխտ» կազմակերպությունը մեր հայրենակիցներին ու Հայաստանը տեսնելու եկած օտարերկրացի հյուրերին հուլիսի 28-ին, ժամը 13-ին հրավիրում է մասնակցելու գեղեցիկ նախաձեռնությանը:
Վարդավառը հեթանոսական ակունքներ ունի. այն նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Տոնին սիրահարները սիրո խոսքեր են շշնջում ու վարդաջուր ցողում միմյանց վրա, նաև՝ վարդեր նվիրում:
Ընդունված է, որ վարդաջրով ցողվելը հաջողություն է բերում:
«Արորդիների Ուխտ»-ը խոստանում է, որ միջոցառման մշակութային մասը ոչ պակաս գեղեցիկ կլինի:
Կատարումներով հանդես կգան՝ Գառնի համայնքի մշակույթի տան երգ ու պարի համույթի սաները, «Հայկազուն» համույթը, Գրիգոր Համբարյանը և Արսեն Համբարյանը: