Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

Զորամասի հրամանատարի դրդմամբ շուրջ 8 մլն դրամ է հափշտակվել

22:05, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
Զորամասի հրամանատարի դրդմամբ շուրջ 8 մլն դրամ է հափշտակվել

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել և ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։


     Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ N զորամասի հրամանատար Ա.Ս.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018 թվականի փետրվար ամսին զորամասի սպաներ Ա.Բ.-ի, Խ.Չ.-ի, Ա.Հ.-ի, Ա.Ս.-ի և Է.Գ.-ի միջոցով կազմակերպել է զորամասին հատկացված դիզելային վառելիքի վատնումը և նրանց դրդել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ագրեգատների աշխատանքային թերթիկներում կատարել կեղծ գրառումներ, իբր նշված ագրեգատների շարժիչները շահագործվել են ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, որին վերջիններս համաձայնել են։

Կատարված կեղծիքների արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում N զորամասից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 8.856.000 ՀՀ դրամ արժողության 24.000 լիտր դիզելային վառելիք և իրացվել։ Նշված հանցավոր արարաքները կատարելու համար նշված անձանց մեղադրանք է առաջադրվել: Բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

| | |
1716 | 0
Facebook