Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ շախմատիստների հաղթանակները Վիլլա դե Բենասկեում

19:50, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
Հայ շախմատիստների հաղթանակները Վիլլա դե Բենասկեում

Իսպանական Վիլլա դե Բենասկե միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրի 430 շախմատիստներ, հաղթող է ճանաչվել Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր: Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը: Սամվելը 8 միավորով կիսել է 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Կարեն Մովսիսյանը վաստակել է 6.5 միավոր:

Բենասկեում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որն ավարտվել է հայ շախմատիստների բացարձակ հաղթանակով: Ռոբերտ Հովհաննիսյանը 8 միավորով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը 7.5 միավորով գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

3797 | 0
Facebook