Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Իջևանցի լինելով՝ ես ամաչում եմ». Կարինե Հարությունյան

03:10, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
«Իջևանցի լինելով՝ ես ամաչում եմ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջևանցիների աղմուկ-աղաղակը հոգնեցուցիչ էր: Իջևանցի լինելով ես ամաչում եմ ջահելների էդ մեծաբերան պահվածքից, թե բա՝ օրը տասը հազարով ընտանիք կպահվի՞, նաև կանանց լաչառությունից, թե՝ մագիստրատուրա ավարտածին գիշերով «տրուսիկով» տարան, նաև էն «անմեղ» մեղավորներից, թե էսօրից հետո գնալու եմ գողություն անեմ, իբր հիմա ինչ է անում:
     Կամ որ ասում է՝ տասը հազար, վստա՞հ է, որ թվաբանություն գիտի ու ճիշտ է հաշվել, թե օրական տասը հազարն ինչ է անում: Կուզենայի իմանալ, թե կոնկրետ էդ տղան ոնց է ապրում: Նա երևի մի օր հարյուր հազար է աշխատում, տասը օր տանը նստում, ու իրեն թվում է, թե շատ է ստանում:
     Բայց էսքան չէի տխրի, եթե էս մարդիկ մինչ հեղափոխությունը որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակցիայի մասնակցած լինեին, երբևէ բողոքած լինեին էն ռեժիմից, որի դեմ մենք պայքարում էինք քսան տարի:
     Իսկ էս ամենում ամենացավոտն էն է, որ իջևանցու երեխան փողոց է դուրս գալիս ոչ ճիշտ պայքարի համար, այսինքն՝ սխալ բովանդակության համար, դեռ մի բան էլ նեղվում ՝ «զախվատ» են արել... Տղա ջան, բա պապադ կամ ախպերդ գողություն են անում, ուզում ես «զախվատ» չլինի՞»:

| | |
5748 | 2
Facebook
COMMENT.am