Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացարձակ չեմ տեսնում նախորդ իշխանության հետ կապեր ԲԴԽ-ում». ԲԴԽ նորընտիր նախագահ

16:40, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
«Բացարձակ չեմ տեսնում նախորդ իշխանության հետ կապեր ԲԴԽ-ում». ԲԴԽ նորընտիր նախագահ

Ութ կողմ և մեկ դեմ քվեարկությամբ այսօր ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության առնչությամբ ԲԴԽ-ն որևէ խոչընդոտ չի նկատել. «Դրա համար հատուկ հրավիրել ենք Դավիթ Գրիգորյանին, որպեսզի նա ներկայացնի ստեղծված իրավիճակը, որից հետո արդեն կկողմնորոշվենք»,- նշեց նա:

Վարդազարյանը հայտարարեց, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ լիովին ապահովելու համար դատավորների անկախությունը:

«Իմ համոզմամբ ԲԴԽ-ն պետք է լինի թափանցիկ, նրա գործողությունները պետք է լինեն տրամաբանված և հասկանալի, դրանով հենց կապահովվի դատավորների անկախությունը»:

Հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է կապեր կամ ազդեցություն ԲԴԽ-ում նախկին իշխանությունների կողմից, նորընտիր նախագահը պատասխանեց. «Բացարձակ չեմ տեսնում նախորդ իշխանության հետ կապեր ԲԴԽ-ում»:

4044 | 0
Facebook