Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարքի ոչնչացման մասին

12:05, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարքի ոչնչացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային նավը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարք է ոչնչացրել, հաղորդում է BBC-ն:

Ըստ Թրամփի, ինքնաթիռը «պաշտպանական գործողություն է կատարել», երբ անօդաչու սարքը հայտնաբերել է նավի մոտ 1000 յարդ հեռավորության վրա (914 մետր):

ԱՄՆ նախագահը նշել է, որ իրանական անօդաչու սարքը սպառնում էր նավի և նրա անձնակազմի անվտանգությանը:

Իրանական կողմն էլ արձագանքել է, որ չունի տեղեկություն անօդաչու սարքի ոչնչացման մասին:

11066 | 0
Facebook