Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ ավելին է, քան S-400 համակարգերը». Ստոլտենբերգ

16:05, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
«Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ ավելին է, քան S-400 համակարգերը». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հանդես է եկել Կոլորադոյի Ասպենյան ինստիտուտի ամենամյա անվտանգության համաժողովում և անդրադարձել Թուրքիայի կողմից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռք բերմանը: Նա նաև խոսել է ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցնելու Պենտագոնի որոշման մասին։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է։ ՆԱՏՕ-ի համար դաշնակից Թուրքիան շատ ավելին է, քան S-400-ների հարցը»,- հավելել է Ստոլտենբերգը։

Նա հայտարարել է, որ թեև Թուրքիայի հետ որոշ խնդիրներ կան, սակայն, Հյուսիսատլանտյան դաշինքի օրակարգում ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու հարց դրված չէ։

9278 | 0
Facebook