Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ առաջին պատժամիջոցները սահմանեց

11:45, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ առաջին պատժամիջոցները սահմանեց

Միացյալ Նահանգներն առաջին պատժամիջոցները սահմանեցին Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար: Արդյո՞ք այս քայլը վտանգում է այլ պայմանագրերին և բանակցություններին օդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:
     Միացյալ Նահանգներն ամբողջությամբ հրաժարվեց F-35 կործանիչների համատեղ արտադրությունից, երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը:
     Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ արգելափակում է Անկարայի հետ համաձայնեցված F-35 կործանիչների մատակարարումն ու սահմանափակում համատեղ արտադրության ծրագիր իրականացումը: Նախկինում փորձագետները պնդում էին, որ Անկարայի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն:
     ԱՄՆ-ի որոշման արդյունքում Թուրքիան կկորցնի մոտ 9 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էլեն Լորդը։ Գործարքի չեղարկումից Պենտագոնը կորցնում է 500-600 միլիոն դոլար։

20764 | 0
Facebook