Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջներում էլ Ադրբեջանը մեզնից շատ «անվտանգային» օգնություն էր ստանում, բայց այս կարգի չէր». Կարեն Վրթանեսյան

18:15, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
«Առաջներում էլ Ադրբեջանը մեզնից շատ «անվտանգային» օգնություն էր ստանում, բայց այս կարգի չէր». Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետազոտող Սանամյան Էմիլը պարզել է, որ 2018 և 2019 ֆիսկալ տարիների համար Ադրբեջանը կստանա 102,5 մլն դոլարի «անվտանգային» (ըստ էության մեծ մասը՝ ռազմական) օգնություն ԱՄՆ-ից, Հայաստանը նույն ժամանակամիջոցում՝ 4,9 մլն։

Առաջներում էլ Ադրբեջանը մեզնից շատ էր ստանում, բայց այս կարգի չէր։

Այս տեղեկության ի հայտ գալու կոնտեքստում մի բան հիշեցնեմ․ այս պահին Արարատ Միրզոյանը՝ մի մեծ պատվիրակությամբ Միացյալ Նահանգներում է։

Այցի ընթացքում արդեն ստիպված է եղել արդարանալ ամերիկացիների առջև, թե ինչու Հայաստանը փորձում է նորմալ հարաբերություններ պահպանել Իրանի հետ։

Որևէ ինֆո, որ իր հերթին հարց բարձրացրած լինի Ադրբեջանին անհամաչափ ռազմական օգնություն տրամադրելու թեմայով, չունեմ»:

| | |
2041 | 0
Facebook
COMMENT.am