Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է

10:25, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանը կդառնար 23 տարեկան։

Միշան զոհվել է 2016թ-ի ապրիլի 4-ին: Թեժ մարտերի ընթացքում անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն խոցվել ու զոհվել է թշնամու ԱՕԹՍ-ի կողմից:

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Շարքային Միշա Աղաջանյանն Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքից էր, ընտանիքի միակ երեխան: Միշա անունը ստացել էր զոհված հորեղբոր հիշատակին, ով 1994թ-ի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել էր Մարտակերտում:

Համագյուղացիների խոսքերով՝ նա միշտ առանձնացել է իր համեստությամբ, նվիրվածությամբ և հայրենասիրությամբ:

| | |
8576 | 0
Facebook