Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտակարգ դեպք՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. ուղևորներին տարհանել են

09:50, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
Արտակարգ դեպք՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. ուղևորներին տարհանել են

Կեսգիշերն անց՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ օդաչուների սենյակում ծխի ահազանգի պատճառով: Թռիչքի պահին ինքնաթիռում եղել է 187 մարդ:

Այս մասին տեղեկացնում են ՌԴ Արտակարգ իրավիճկաների նախարարությունից:

Աղբյուրի տվյալներով՝ ահազանգը սկսվել է թռիչքային գծի վարման ժամանակ, որի հետևանքով ինքնաթիռը դադարեցրել է շարժը և ուղևորներին սկսել են տարհանել:

Արդեն ճշտված տեղեկություններով՝ տուժել է 8 մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են, 5-ի մոտ միջին աստիճանի մարմնական վնասվածքներ են:

«Շերեմետևո» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Աննա Զախարենկոն նշել է, որ ծուխը նկատվել է այն պահին, երբ ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի:

11171 | 0
Facebook