Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Բոլորը բոլորի դիմաց» ռուսական և ուկրաինական ընկալումները տարբեր են». Դմիտրի Պեսկով

15:40, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
««Բոլորը բոլորի դիմաց» ռուսական և ուկրաինական ընկալումները տարբեր են». Դմիտրի Պեսկով

«ՌԴ և Ուկրաինայի նախագահների անձնական հանդիպման մասին դեռ խոսք լինել չի կարող»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե ի՞նչը կարող է Ուկրաինայի կողմից Ռուսաստանին ընդառաջ գնալու քայլ համարվել, Պեսկովն ասել է. «Իհարկե, Կիրիլ Վիշինկսկուն (խմբ.-ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ Ուկրաինա պորտալի ղեկավարը, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ):

Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հուլիսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վ. Պուտինն ու Վ. Զելենսկին պայմանավորվածություն են ձեռք բերել բանտարկյալների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձի վերաբերյալ: «Սակայն այնպես է ստացվել, որ «բոլորը» ասվածի վերաբերյալ ռուսական ու ուկրաինական ընկալումները որոշ ասպեկտներում տարբեր են»,- գնահատել է Դ. Պեսկովը:

Ըստ Կրեմլի՝ բանակցությունները պետք է կրեն առարկայական բնույթ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին ասել էր, թե ՌԴ հետ երկխոսությունը վերականգնելու միակ նախապայմանը ՌԴ-ում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին Ուկրաինային վերադարձնելն է:

4298 | 0
Facebook