Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ում Ազգային մարզադաշտ ունենալու հեռանկար է որոշակիանում». Հ. Բադալյան

05:30, ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.
«ՀՀ-ում Ազգային մարզադաշտ ունենալու հեռանկար է որոշակիանում». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց որ թե Հայաստանում Ազգային մարզադաշտ ունենալու հեռանկար ա որոշակիանում, համենայն դեպս լսելով կրթության ու գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարարին: 25 տարվա ընթացքում մեզանում չեն կարողացել միջազգային չափանիշի գոնե մի բասկետբոլի դահլիճ կամ մարզահամալիր ունենալ ընդհանրապես, որտեղ հնարավոր կլիներ միջազգային բարձր կարգի մրցղում անցկացնել: Ֆուտբոլի ստադիոնի մասին էլ չեմ խոսում՝ Հրազդանը ստադիոնի ուրվական ու հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության թշվառ հուշարձան, իսկ Հանրապետականն էլ ստադիոն հասկացության շրջանակում այլ բան չէ, քան ֆուտբոլի մի «բեսետկա»՝ երբ համեմատում ենք միջազգային իրավիճակի հետ: Կթվա, թե հարցը էդքան էլ կարևոր չէ: Բայց ցուցիչ ա՝ ամայություն բոլոր ուղղություններով, ոչ մի մասշտաբային նախագիծ 25 տարում, իսկ մասշտաբայինի անվան տակ սղացրածներն էլ դարձան գանձագողության վկայություններ»:

4859 | 0
Facebook