Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չի ունենա ծառայողական մեքենա

12:45, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չի ունենա ծառայողական մեքենա

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը:

Ըստ այդմ՝ մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականություններն իրականացնելու համար։ Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։

4732 | 0
Facebook