Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում». Նիկոլ Փաշինյան

12:30, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
«Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդարադարձավ Քաղցրաշեն համայնքի բնակիչների հարցին, որոնք, հիշեցնենք, օրերս բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց՝ բողոքելով ոռոգման ջրի հետ կապված խնդիրներից:

«Հաճախ կան դեպքեր, երբ իրականում ջուրը համայնքում կա, այսինքն՝ ջրօգտագործողների ընկերությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրեր, չեն ուզում, ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

ՀՀ վարչապետն այս առնչությամբ նկատեց. «Մենք պետք է մեր սիրելի հայրենակիցներին ճիշտ ներկայացնենք վիճակը: Խնդիրն այն է, որ մենք ոչ թե չենք ուզում իրենց ձրի ջուր տալ, այլ այն, որ մենք մեկ, երկու տարի եթե ձրի ջուր տանք, երրորդ տարին էլ ընդհանրապես ջուր չի լինի: Խնդիրը սրա մեջ է. հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 միլիարդի պարտք կա այդ չարաշահումների պատճառով»:

4183 | 0
Facebook