Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դա իմ կյանքի ամենածիծաղելի նախագիծն է». Թրամփ

11:45, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
«Դա իմ կյանքի ամենածիծաղելի նախագիծն է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով իրեն իմպիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը, հայտարարել է, որ այն իր կյանքի ամենածիծաղելի նախագիծն է: Իմպիչմենթի նախաձեռնությամբ հանդես է եկել Կոնգրեսը:

Թրամփն ասել է, որ Կոնգրեսը զուր ժամանակ է վատնում՝ միևնույն ժամանակ հույս հայտնել, որ նման «հիմարություն» հետագայում տեղի չի ունենա և ոչ մի նախագահի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր մի բանաձևի օգտին, որով երկրի արդարադատության և առևտրի նախարարներ Ուիլյամ Բարրն ու Ուիլյամ Ռոսսը մեղադրվում էին Կոնգրեսի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, ինչը քրեորեն պատժելի է:

4674 | 0
Facebook