Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ»

09:30, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ»

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաև դատական համակարգին և վեթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին:

Մասնավորապես՝ ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ և սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: «Վեթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետև մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- նշել է նա:

Սակայն հետաքրքիր է, որ այս երկու ամիսների ընթացքում վարչապետը, կարծես թե, մտքափոխվել է և մի փոքր այլ կերպ է ներկայացնում վեթինգի գաղափարը: Բանն այն է, որ մայիսի 20-ին նա իր ելույթում նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

Եվ հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն երկու ամիս անց ստացվում է, որ իրական նպատակն անկախ և անաչառ դատարանի ստեղծումն է, այլ ոչ թե դատավորներին վեթինգի ենթարկելը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
2352 | 0
Facebook
COMMENT.am