Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Հասկանանք, թե Իջևանի ցույցերը հրահրող գիշատիչներն ովքե՞ր են». Ստյոպա Սաֆարյան

08:55, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
«Հասկանանք, թե Իջևանի ցույցերը հրահրող գիշատիչներն ովքե՞ր են». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 տարի առաջ էլ եմ գրել, հիմա էլ եմ կրկնում։ Սիրելի տավուշցիներ, անտառը հնձել ծախելու ձեր պահանջը ոչ մեկ չի սատարելու։ Մենք տեղից էլ մեր էկոլոգիան աղետի շեմին ենք կանգնեցրել։ Դուք ինքներդ ապրում եք ահարկու սողանքին կպած, որը տարիներ առաջ ձեր տների մի մասի վրա իջավ հենց անտառը կտրելու այդ մի քանի տասնամյա «սխրանքի» պատճառով։ Դուք պատուհաս եք ստեղծում ոչ միայն ձեր, այլ ամբողջ երկրի համար։ Դադարեցրեք այդ անհեռանկար գործունեությունը գոնե հանուն ձեր սերունդների, եթե իհարկե ցանկանում եք, որ նրանք այդտեղ ապրեն ու այցի գան ձեր շիրիմներին։ Տուժած ոստիկաններին զորակցությունս եմ հայտնում։ Կառավարությանը հորդորում եմ տեղի ընտանիքների վառելափայտի հարցերով ստույգ պարզաբանումներ ու հավաստիացումներ տալ, նրանք արանքից դուրս գան, որպեսզի հասկանանք, թե հրահրող գիշատիչներն ովքե՞ր են»:

| | |
11601 | 0
Facebook