Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իջևանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ. ճանապարհը փակ է

22:15, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
Իջևանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ. ճանապարհը փակ է

Այսօր երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
     Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, ինչպես նաև քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չեն հավատացել և չեն բացել ճանապարհը:

Ինչպես հայտնի է, Իջևանում փայտի վաճառքով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Նրանք պահանջում են հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:

14759 | 1
Facebook