Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հուսով եմ, կապահովվի բարձր աշխատվարձ դատավորների համար». Նիկոլ Փաշինյան

21:40, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
«Հուսով եմ, կապահովվի բարձր աշխատվարձ դատավորների համար». Նիկոլ Փաշինյան

«Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ խոսելով վեթինգի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ բառարանի, վեթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում. «Մենք ունենալու ենք մի դատարան, որը լինի անկախ ու անաչառ և որոշումներ կայացնի ինքնուրույն: Տարբեր մարդիկ վեթինգ բառը տարբեր կերպ են հասկանում: Ես չեմ ամաչի ասել, որ քննարկեցինք, վեթինգը հարմար չի, եկեք վեթինգ չանենք, ուրիշ բան անենք: Արդարադատության նախարարությունը, ԲԴԽ-ն պետք է ակտիվ աշխատեն, դատական համակարգում պետք է գնա զտում, բայց դա հարցի լուծում չէ: Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, բայց ոչ մեկ չի ուզում գալ, աշխատել 400.000 դրամ աշխատավարձով: Հուսով եմ որ կապահովվի դատավորների բարձր աշխատավարձ եվրոպական գործընկերների օգնությամբ»:

3436 | 0
Facebook