Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա սահմանին». Նիկոլ Փաշինյան

21:20, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
««Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա սահմանին». Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին, որի շրջանակում խոսել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտությանը:
     Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև «Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք չունենա։

«Բայց մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք։ Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչներին, երբ ուզում եմ նկարագրել իրավիճակը, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ, որ կա մի պատճառ և նախադասություն դրա համար։ Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ ԼՂ հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, և սա ինչ–որ առումով աննախադեպ հայտարարություն էր, քանի որ ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի»,–ասաց նա։

Փաշինյանը համոզված է, որ վերոնշյալ մոտեցումը լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար. «Իսկ ինչո՞ւ չկա առաջընթաց, որովհետև Ադրբեջանի նախագահը 100 տոկոսով նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել, նա էլ պետք է ասի, որ ԼՂ հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար։ Քանի այդ նախադասությունն այն կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցություններն արդյունավետ չեն։ Հետևաբար՝ որևէ մեկը մտածո՞ւմ է, որ ԼՂ հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի համար։ Եթե ինչ–որ մեկն այդպես է մտածում, ուրեմն նա ո՛չ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ո՛չ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ ընդհանրապես հայ ժողովրդին»,-ասաց ՀՀ վարչապետը:

| | |
1570 | 0
Facebook