Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես այլևս Սոցիալական Ապահովության Ծառայության պետի տեղակալ չեմ». Արսեն Օհանյան

20:45, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
«Ես այլևս Սոցիալական Ապահովության Ծառայության պետի տեղակալ չեմ». Արսեն Օհանյան

Սոցիալական ապահովության ծաառյության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ հարգելիներս, ես այլևս Սոցիալական Ապահովության Ծառայության պետի տեղակալ չեմ։

Նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով՝ ղեկավարվելով ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական Ապահովության Ծառայության պետի 2019 թվականի հուլիսի 15-ի գրությունը, ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։

Ձեզ եմ ներկայացնում իմ այս 10 ամիսներին կատարված աշխատանքների և փոփոխությունների հաշվետվության մի մասը՝ առանձնացնելով կարևորները։ Նախ ասեմ, որ համակարգել եմ «Տեղեկատվական Տեխնոլոգիաների» վարչությունը, «Հասարակայնության հետ կապերի» և «Օտարերկրյա պետություններից, կազմակերպություններից ստացվող գրությունների (հարցումների)» բաժինները, ինչպես նաև Համալիր Սոցիալական Ծառայությունների Տարածքային Կենտրոնների շահագործումը։

Ծառայության անցնելով․
     1․ անմիջապես հանձն եմ առել թարմացնել Ծառայության տեղեկատվական սերվերային համակարգը՝ որից կախված է մեր պետության շուրջ 560000 շահառուների թոշակները, նպաստները և այլ վճարումները, ծառայության բնականոն աշխատանքն ու տեղեկատվությամբ ապահովվումը։ Մոտ 90%-ով նախագծված և պատրաստ է ամբողջովին նոր հիմնական ու պահուստային սերվերային համակարգերի տեխնիկական բնութագրերը։ Կարևորում եմ այն հանգամանքը, որ նախագծման աշխատանքները իրականացվեց մեր Ծառայության ՏՏ մասնագետների հետ համատեղ աշխատանքի միջոցով` ծառայության ներքին ուժերով։ Որովհետև հակառակ դեպքում նախատեսված էր մրցույթով ներգրավել ընկերություն, ծախսել մի քանի միլիոն դրամ և դեռ պարզ չէ կազմված տեխնիկական բնութագիրը չէ՞ր լինի կոնկրետ որևէ ընկերությանը մրցակցային առավելություն տվող «հատուկ» բնութագիր։ Այսպիսով պետության համար խնայել ենք մի քանի միլլիոն դրամ, հուսով եմ Ծառայության իմ գործընկերները շուտով գործն ավարտին կհասցնեն
     2․ Գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հետ միասին հերթափոխ ենք սահմանել Ծառայության ՏՏ մասնագետների համար, որպեսզի նրանցից մեկն անպայման լինի Ծառայության շենքում և սերվերային խափանումներին արագ արձագանքի։ Նախկինում այդ մասնագետները աշխատում էին հեռավար կարգով` առանց շենքում գտնվելու
     3․ ստանձնել եմ Օտարերկրյա պետություններից, կազմակերպություններից ստացվող գրությունների (հարցումների) բաժնի համակարգումը, քանի որ իմ գործընկեր մյուս տեղակալները տվյալ բաժնի պետի անձով պայմանավորված հրաժարվում էին աշխատել այդ բաժնի հետ։ Մի քանի ամսվա ընթացքում իսկապես խնդրահարույց արդյունավետությամբ այդ բաժնում գրանցել ենք տեսանելի առաջընթաց, իսկ մարդկային հարաբերությունների առումով տվյալ բաժնի շուրջ լարվածությունն ու խնդիրները պակասել են
     4․ հանձնարարել եմ Ծառայության բոլոր համակարգերը՝ բացի մեկից, տեղափախել Ծառայության IT միջավայր, քանի որ դրանք գտնվում էին պետության կողմից ստեղծված և պետության կարիքները հոգացող, սակայն պարբերաբար խնդիրներ առաջացնող հիմնադրամի IT միջավայրում։ Միչև ազատվելս էլ տվյալ հիմանդրամի ղեկավարի հետ բանակցություների մեջ էի մնացած համակարգը ևս Ծառայության IT միջավայր տեղախոխելու համար
     5․ մասնակցել եմ Ծառայության` մինչ իմ ընդունվելն արդեն ընտրված դիզայնով, նոր կայքի ստեղծման աշխատանքներին, արձանագրել եմ մի շարք թերություններ, հանձնարարել եմ ուղղել դրանք, որի շնորհիվ կայքի ստեղծման աշխատանքներն արագացվել են։ Ծառայության աշխատանքի թափանցիկության առումով այս կայքին մեծ նշանակություն եմ տալիս և չեմ պատկերացնում, թե առանց դրա ինչպե՞ս են երկար տարիներ ապահովել մի քանի հարյուր հազար շահառու ունեցող համակարգի հանրային կապերը
     6․ բարձրացրել եմ Ծառայության կարևոր համակարգերից մեկի արխիվային պատճենման սարքի՝ Backup Server, գնման հարցը, որովհետև սերվերային համակարգում արխիվացման համար ազատ տարածք չէր մնացել։ Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (օրինակ՝ Պետական ապարատի դանդաղաշարժություն, ԱԺ ընտրություններ) տվյալ սարքի ձեռք բերումը երկարեց, սակայն այն այժմ արդեն գնված է և մի քանի օրից կշահագործվի ու տվյալ կարևոր համակարգը կունենա պատճենային տարբերակ՝ backup։ Եվ ինստիտուցիոնալ հիշողության այս մի էլեմենտի հարցը կլուծվի
     7․ ֆինասկական վարչության պետի հետ քննարկելուց և նախկին պետ Արման Բոշյանի դրական եզրակացությունը ստանալուց հետո հանձն եմ առել Ծառայության բջջային հեռախոսների հավաքագրման, այդ ծառայությունից հրաժարվելու գործը, քանի որ դրանք քիչ էին օգտագործվում, փչանում կամ կորում էին, իսկ հաճախ հաշիվը սպառվելուց հետո աշխատողներն իրենք էին այն լիցքավորում քաղաքացիներին զանգելու համար։ Փոխարենը հանձնարարել եմ որտեղ անհրաժեշտ է քաղաքային հեռախոսների վրա բջջային զանգելու հնարավությունն ակտիվացնել և դրանով լուծել քաղաքացիների հետ արագ կապ հաստատելու խնդիրը։ Այդ ամենի շնորհիվ ևս մի քանի միլլիոն դրամ է խնայվել
     8․ համաձայնության եմ եկել վերևում նշված հիմնադրամի ղեկավարի հետ Ծառայության օժանդակման կենտրոնի վերագործարկման համար։ Ծառայության նախկին պետ Հ․Սահակյանի և հիմնադրամի ղեկավարի անձնական խնդիրների պատճառով տվյալ օժանդակման կենտրոնը դադարել էր աշխատել և Ծառայության աշխատակիցները ստիպված էին համակարգչային տեխնիկայի ցանկացած հարցով գրավոր հայտ գրել, ուղարկել Ծառայություն, Ծառայությունում հաստատվելուց հետո այն նոր հասնում էր հիմնադրամ, այնտեղ արդեն խնդրին լուծում էին տալիս, բայց կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները ևս արվում էին թղթային տարբերակով։ Օժանդակման կենտրոնը վերագործարկելուց հետո նկարագրած ամբողջ գործընթացը տեղի էր ուենում էլեկտրոնային եղանակով և մի քանի անգամ արագացնում էր խնդիրների լուծուման գործընթացը
     9․ ցանցային սարքերի տուփերի հովհացման համակարգի վերագործարկման արդյունքում ապահովել ենք համակարգի տեխնիկական անվտանգությունը։ Մինչ այդ ինձ անհայտ պատճառներով հովհացման սարքերն անջատվել էին և, որպես հետևանք, տաքացումները հանգեցնում էին սարքերի խափանման կամ դանդաղ աշխատանքի
     10․ հանձնարարել եմ սկսել Ավտոմատ լարման կարգավորիչի (AVR) գնման գործընթաց, որը կմիացվեր Ծառայության հոսանքի 2 գծերին և մեկի անջատման դեպքում սարքը ինքնաշխատ եղանակով կմիացներ 2-րդ գիծը։ Անհասկանալի պատճառներով Ծառայության համար 2-րդ գիծ անցկացնելուց հետո Ավտոմատ լարման կարգավորիչ ձեռք չէր բերվել։ Այժմ Ծառայութնունն ունի նշված սարքը և այն շահագործվում է
     11․ հանձն եմ առել հավաքագրել Ծառայության համակարգչային և ցանցային տեխնիկայի թարմացման գործընթացը, որովհետև դրանց մեծ մասն արդեն մոտ 5-7 տարվա էին և ֆիզիկապես ու բարոյապես մաշված։ Այս պահին պատրաստ են համակարգիչների, պրինտեր/սկաներների և սվիչերի տեխնիկական բնութագրերն ու գնային հարցումների պատասխանները։ Հուսամ նոր տեխնիկան ձեռք կբերվի և կթեթևացնի Ծառայության ու աշխատակիցների հոգսերը։
     Շարքը շարունակելի է, բայց այս պահին սահմանափակվեմ այսքանով։
     Ծառայության համար առանձնահատուկ կարևորել եմ տարածքային բաժինների հետ արդյունավետ աշխատանքը, որի մասին կարող են պատմել այդ բաժինների պետերը։ Պաշտոնական և անձնական որևէ հնարավորություն չեմ խնայել վարչական շենքի և տարածքային բաժինների որևէ խնդրի կամ հայտի լուծում գտնելու, առնվազն արձագանքելու համար, օրենքի սահմաններում ամենն արել եմ, որպեսզի ապահովեմ աշխատակիցների աշխատանքային տարրական պայմանները՝ երբեմն սեփական գրպանից։
     Իմ ազատման մանրամասներին կանդրադառնամ ավելի ուշ։
     Շնորհակալ եմ ինձ սատարողներին և բարեմաղթանքներ գրող աշխատակիցներին

5058 | 1
Facebook