Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այո, մենք ունենք վատ կառավարման խնդիր». Նիկոլ Փաշինյան

19:20, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
«Այո, մենք ունենք վատ կառավարման խնդիր». Նիկոլ Փաշինյան

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով կառավարության աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցին, պատասխանեց. «Այո մեր կառավարության աշխատանքում կան բազմաթիվ խնդիրներ: Սակայն ուշադրություն դարձրեք, որ կառավարության ոլորտում նորեկները կազմում են 1-2%, իսկ մնացածը հին համակարգն է, հին մեխանիզմները»: Ըստ վարչապետի՝ իրենք անընդհատ աշխատում են վատ կառավարման խնդիրը վերացնելու ուղղությամբ: «Ես ինքնս ինձնից գոհ չեմ, հետևաբար և ոչ ոքից չեմ կարող լինել գոհ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն կարծիքներին` այժմ վատ կադրային քաղաքականություն է տարվում, Փաշինյանն ասաց, որ իրենց թիմն այն թիմն է, որն ապահովել է ՀՀ-ում ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակը. «Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին և այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին և վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմն ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու: Կարծում եմ, հետհեղափոխական շրջանը հենց դրա մասին է վկայում»,-հայտարարեց նա:

4968 | 0
Facebook