Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռադիոակտիվ նյութերի սահմանային վերահսկողության խնդիրը. ԻՔՄ

23:30, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
Ռադիոակտիվ նյութերի սահմանային վերահսկողության խնդիրը. ԻՔՄ

Ձեզ ենք ներկայացնում Դանիել Իոաննիսյանի հոդվածը՝ «Ռադիոակտիվ նյութերի սահմանային վերահսկողության խնդիրը» թեմայով

Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին Վրաստանի Սադախլո սահմանային անցակետում իրավապահները ձերբակալեցին մի քաղաքացու, որը, ըստ իրավապահների, փորձում էր այդ երկրի տարածքով Ռուսաստան տեղափոխել 71 գրամ Տորիում-232 տեսակի ռադիոակտիվ նյութ: Ակամայից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այդ քաղաքացին կարողացել անցնել Հայաստանի Բագրատաշեն սահմանային անցակետով, որը պետք է կահավորված լինի տրոհվող և ռադիոակտիվ նյութեր հայտնաբերող (դոզիմետր) Янтарь համակարգերով:

Առաջին դեպքը չէ

Վերջին տասնամյակում առնվազն 10 դեպք է հայտնի, երբ Վրաստանի իրավապահները բացահայտում են ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն: Դեպքերի մեծ մասում ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են Հայաստանի քաղաքացիների մոտ, և բացահայտումների արդյունքում ձերբակալվել է 14ՀՀ քաղաքացի:

Ընդորում, այդ բացահայտումների մի մասն արվել է Հայաստանի ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ: Սակայն մի կողմ թողնելով ռադիոակտիվ նյութերի ներպետական շրջանառությունը՝ քննարկենք դրանց սահմանահատումների դեմ պայքարի արդյունավետությունը:

Վերջին 10 տարում սա առնվազն 3-րդ հայտնի դեպքն է, երբ Վրաստանի իրավապահները Սադախլոյում բացահայտում են Հայաստանից ռադիոակտիվ նյութերի ներկրման փորձ: Առաջին դեպքը 2009 թվականին էր (Ցեզիում-137), երկրորդը՝ 2014-ին (կրկին՝ Ցեզիում-137):

Սակայն հայտնի չէ որևէ դեպք, երբ ռադիոակտիվ տարրերըհայտնաբերվեն հայաստանյան անցակետում: Այնինչ, առնվազն նշված 3 դեպքերում ռադիոակտիվ նյութերը «բարեհաջող» անցել էին հայկական սահմանային անցակետով և հայտնաբերվել միայն վրացական կողմում:

Ու թեպետ սահմանի վրացական կողմումռադիոակտիվ նյութերի վերահսկողությունը իդեալական չէ (երբեմն սահմանով անցած ռադիոակտիվ նյութերը հայտնաբերվել են Վրաստանի ներսում), սակայն կարելի է եզրակացնել, որ հայկական կողմում վերահսկողությունը էապես ավելի թույլ է:

Ավելին, հաշվի առնելով, որ հայկական կողմում հայտնի չէ ռադիոակտիվ նյութերով սահմանը հատելու փորձի բացահայտման գոնե մեկ դեպք, կարելի է, առհասարակ, կասկածի տակ դնել սահմանային անցակետերում տեղադրված՝ տրոհվող և ռադիոակտիվ նյութեր հայտնաբերողЯнтарь համակարգերի գործունակությունը:

Նյութերը

Հունիսի 11-ին դեպքը Տորիումի ռադիոակտիվ (232-րդ) իզոտոպի ապօրինի շրջանառության բացահայտման առաջին դեպքն էր: Բանն այն է, որ Տորիում-232-ը բավականին պասիվ է տրոհվում (ակտիվությունը մոտ մեկ միլիարդ անգամ պակաս է Ցեզիում-137-ից) և այն ավելի հեշտ է քողարկել ռադիոակտիվ նյութերն հայտնաբերող սարքերից:

Այդ իսկ պատճառով սահմանին հիմնականում հայտնաբերվում է Ցեզիում-137-ը, որի կիսատրոհման պարբերությունը ընդամենը 30 տարի է (30 տարում դրա զանգվածի կեսը ինքնատրոհվում է), և ուրեմն՝այն շատ ավելի ակտիվ է ճառագայթում ու հեշտ հայտնաբերվում: Համեմատության համար նշենք, որ Ուրան-238-ի կամ Տորիում-232-ի կիսատրոհումը տևում է միլիարդավոր տարիներ:

Իսկ ահա ներպետական միջոցառումների ժամանակ հիմնականում բացահայտվում ենՈւրան-238-ի ապօրինի շրջանառության դեպքեր (վերջին 15 տարում 7 դեպք):

Նշված բոլոր ռադիոակտիվ տարրերըայս կամ այն կերպ առկա են Մեծամորի ատոմակայանում: Մասամբ որպես միջուկային վառելիք և մասամբ որպես միջուկային թափոն (որոնք ևս պահվում են ատոմակայանի տարածքում): Ու թեև ատոմակայանում ռադիոակտիվ տարրերի քանակը հաշվարկվում է տոննաներով, սակայն այդտեղ չկա զտած (մաքուր) Ցեզիում-137:

Առավել հավանական է, որ ռադիոակտիվ նյութերը ձեռք են բերվում Սովետական Միությունից մնացած (լքված) գործարաններից, լաբորատորիաներից և այլ (անգամ գործող) արտադրություններից, որտեղ օգտագործվում են այդ նյութերը:

Շրջանառությունը

Դատելով Հայաստանի և Վրաստանի իրավապահների բացահայտումներից՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանըհիմնականումծառայում է որպես ռադիոակտիվ նյութերի «մատակարար»: Դրանք այստեղ տարբեր կերպով հայթայթվում են և ուղարկվում այլ երկրներ՝ հետագա շրջանառության կամ վաճառքի համար: Ռադիոակտիվ նյութերի ապօրինի «արտահանման» հիմնական ուղղությունը Վրաստանն է, որտեղ դրանք կամ իրացվում են, կամ տարանցիկ ճանապարհով ուղարկվում այլ երկրներ:

Քանի որ բոլոր ռադիոակտիվ նյութերի միասնական բազա չկա ու տարբեր պատճառներով չի էլ կարող լինել, հնարավոր չէ իրականացնել ամբողջական ներպետականվերահսկողություն: Եվ հենց դա է պատճառը, որ պետք է առավել խստացնել ռադիոակտիվ նյութերի վերահսկողությունը սահմանային անցակետերում:

Դանիել Իոաննիսյան
     «Իրազեկ քաղաքացիների միավորում»

| | |
1061 | 0
Facebook
COMMENT.am