Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանին ենթարկեցնելու ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը ձախողվել են». Հասան Ռոհանի 

15:35, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
«Իրանին ենթարկեցնելու ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը ձախողվել են». Հասան Ռոհանի 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնուրդ քաղաքի բնակչության առջև, հայտարարել է, որ Իրանի ենթակայության և Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ծրագրերը ձախողվել են: Այդ մասին հայտնել Է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Նախագահի խոսքով՝ վերջին 14 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել, սակայն «անհաջողության է մատնվել բոլոր՝ սոցիալական, քաղաքական և իրավական տեսանկյուններից: Ըստ Հասան Ռոհանիի՝ Վաշինգտոնի կտրուկ գործողությունները Թեհրանի նկատմամբ տապալվում են:

Իրանցի քաղաքական գործիչը նկատել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Տնօրենների խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներն այն մասին են վկայում, որ միջազգային հանրությունը, վրդովմունքով վերաբերվելով ամերիկյան հակաիրանյան քաղաքականության հանդեպ, համախմբվել է ընդդեմ ԱՄՆ-ի:

«Սա Թեհրանի հերթական դիվանագիտական հաղթանակն է».-ամփոփել է Իրանի նախագահը։

4394 | 0
Facebook