Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա այն է՝ ինչ համառորեն չեն նկատում այդ արձանագրությունով չոգևորվածները». Արփինե Հովհաննիսյան

10:00, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
«Սա այն է՝ ինչ համառորեն չեն նկատում այդ արձանագրությունով չոգևորվածները». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ երեկ խրախուսելի էի համարել, որ իշխանությունները հրաժարվել են ԲՈԼՈՐ դատավորների ԸՆԴՀԱՆՈՒՐ վեթինգից ու սա բեղմնավոր համագործակցություն է, ա՛յո։ ՈՉ անհրաժեշտ ու ՈՉ օգտակարը փոխարինվեց դատաիրավական բարեփոխումների նորմալ գործիքակազմով: Իսկ կոնկրետ ինչպիսի՝ սպասում է և՛ հանրությունը և՛ Վենետիկի հանձնաժողովը:

ՍԴ-ի մասով ամփոփիչ արձանագրությունների մեջ արտահայտածը ուժի մեջ է։ Սա այն է՝ ինչ համառորեն չեն նկատում այդ արձանագրությունով չոգևորվածները։ Չե՞ք հավատում: Անօրինական քայլ արեք։

Եվս մեկ անգամ խնդրում եմ, հորդորե՛ք լրագրողապատգամավորախառը անսպառ մտքի «գիգանտներին» չխոսել թեմաներից, որից չեն հասկանում»:

| | |
1856 | 1
Facebook