Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է կանգնած «օրենքով գող» Անդիկի սպանության պատվերի հետևում. «Իրավունք»

09:40, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
Ո՞վ է կանգնած «օրենքով գող» Անդիկի սպանության պատվերի հետևում. «Իրավունք»

«Մասիվում սպանված օրենքով գող Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը: «Ամեն մեկն իր կանալով ուզում է օր առաջ հասկանալ՝ ով է կանգնած այդ զակազի հետևում և ինչի համար»,-ասաց մեր աղբյուրը:

Նա ասում է. «Ախր բացառված է, որ Անդիկի սպանությունը կենցաղային բնույթ կրի, ինքն էդ մարդը չէր, ինքը տրադիցիոն գող էր, սրա-նրա հետ փայ չէր մտնում: Չէր ընդունում գողերի ցոփ ու շվայտ կյանքը: Անդիկին ճանաչողները վստահ են, որ Հայաստանում ոչ ոք էդ բանը իրեն թույլ չէր տա, պրոստո ոչ մեկը դուխ չէր անի: Ասում են՝ իրավապահներն էլ են աշխատում այն վարկածի վրա, որ պատվիրատուն դրսից ա»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

11507 | 0
Facebook