Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկն անցել է իշխանության կո՞ղմը. «Հրապարակ»

09:15, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկն անցել է իշխանության կո՞ղմը. «Հրապարակ»

«Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ, մասնակցել են ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը։

Ուշագրավ է, որ նրանց հետ է եղել նաև «Փյունիկ» միության համանախագահ Գաբրիել Ջեմբերջին, ով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ամենամտերիմ անձանցից է և այսօր նույն հաջողությամբ մտերմություն է անում նոր իշխանությունների հետ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
4339 | 0
Facebook