Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փող տվեք, որ փրկենք Սևանը. իշխանությունները փորձում են փողեր «կպցնել» ԱՄՆ-ից. «Ժամանակ»

09:10, չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.
Փող տվեք, որ փրկենք Սևանը. իշխանությունները փորձում են փողեր «կպցնել» ԱՄՆ-ից. «Ժամանակ»

«Հայաստանի իշխանությունները փորձում են Սևանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել: Փորձ է արվում Սևանի խնդիրը դիտարկել ոչ թե իշխանությունների թերացման համատեքստում՝ կեղտաջրերի անվերահսկելի արտանետում, Սևանի ափամերձ տարածքները չմաքրել, ձկան և խեցգետնի մասսայական որս, Սևանում արհեստական կերով պահվող ձկան պատճառով ջրի մեջ ֆոսֆորի և ազոտի ավելացում, այլ որպես բնապահպանական գլոբալ աղետի անմիջական արդյունք՝ կլիմայի փոփոխության հետևանք:

Հենց այդ հանգամանքով է պայմանավորված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Նյու Յորքում արված հայտարարությունը, թե՝ մենք կարող ենք կորցնել Սևանը: Պարզ ասած՝ փող տվեք, որ փրկենք»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3655 | 0
Facebook